A
A
Երևանի Աճառյան փողոցում այրվում է բեռնատար ավտոմեքենա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին:
Ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Ղ.) շարժիչի հատվածը և սրահը: