Մենք անակնկալի ենք եկել ՀՖՖ կայքում տեղադրված հայտարարությունից․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ առանց գործկոմի հաստատման։ Գործկոմի նիստը հենց դրա մասին էր»,-նիստի ավարտից հետո նշեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այսօր կայացած ՀՖՖ արտահերթ նիստին։
Պատասխանելով հարցին, թե նիստի ընթացքում, արդյո՞ք քննարկվել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը, գործկոմի անդամը պատասխանեց․ «Հրաժարականի հետ կապված գործկոմը որևէ լիազորություն չունի և պետք է ընդհանուր ժողովը որոշի»;
Արեն Մկրտչյանը նշեց՝ իրենք նիստի ընթացքում ֆիքսեցին նաև, որ մարզիչը նշանակվել է ընթացակարգային և կանոնակարգային խախտմամբ։ Հարցին, թե ում թերացումն էր խախտման պատճառը, պատասխանեց՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի»։
Նա նաև նշեց՝ իրենք անակնկալի են եկել ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։