Հայաստանի ֆուտբոլի ԲԽ. «Արարատ-Արմենիան» 7 գնդակ խփեց առաջնության նորեկին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Երևանին»:
Խաղն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրանց գերխոշոր հաղթանակով՝ 7:2: Տանտերերի կազմում Անտոն Կոբյալկոն դուբլի հեղինակ դարձավ, իսկ Ալֆոնսեն, Հովհաննես Հարությունյանը, Նարսինխը, Սանոգոն ու Մենեզեսը մեկական գոլ խփեցին: Հյուրերից աչքի ընկան Ռամազան Իսաևն ու Աբրահամ Պորտուգալյանը:
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և հավասարվեց միանձնյա առաջատար «Արարատին»: «Երևանը» կրեց 13-րդ անընդմեջ պարտությունը և դարձավ առաջին թիմը, որը զրկվեց առաջնության փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունից:
Հայաստանի առաջնությունում այժմ երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվում, քանի որ մեր հավաքականն առաջիկայում անցկացնելու է Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական խաղերը: