A
A
Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀարավկորեական Չհոնջու քաղաքում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին հաջողվեց միայն մեկ մեդալ նվաճել:
Այսօր կայացած մարզական սամբոյի մրցաշարում մեր 82 կգ քաշային մարզիկ Դավիթ Գրիգորյանը գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, այս քաշային կարգում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը:
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի և Մոլդովայի ընտրանիների հետ բաժանեց 19-23-րդ տեղերը: Այդ պայքարում մրցակցությունից դուրս էր Ռուսաստանը, որը մոտ երեք անգամ շատ ոսկի մեդալ նվաճեց (20), քան բոլոր երկրները միասին վերցրած (7):