Բացել լրահոսը Փակել լրահոսը
76914272_2239690142990398_3154314189380517888_n
A A
Քաղաքականություն

«Հետևեք, թե Ադրբեջանն ինչպիսի ոռնոց է բարձրացնելու»․ Արման Նավասարդյան

Լավրովի` Հայաստանում արված հայտարարությունը մեր շահերից է բխում, նշեց  արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին Երեւանում արված այն հայտարարությանը, թե առանց ԼՂՀ հանրության համաձայնության՝ ոչ մի որոշում չի կարող կայացվել։

Արման Նավասարդյանի խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության պատասխանն էր, և հայտարարությունը միանգամայն դրական պետք է դիտել։

«Հիմա դուք հետևեք, թե Ադրբեջանն ինչպիսի ոռնոց է բարձրացնելու։ Ընդհանրապես, այս վերջին շրջանի ռազմական ասպարեզի ՝ Շոյգուի, Լավրովի այցելությունները խոսում են Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող դինամիկայի մասին»,- ասաց արտակարգ և լիազոր դեպանը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Լավրովի այս հայտարարությունը բացասաբար ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, նա պատասխանեց՝ «Չի կարող»։

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Դոնալդ Թրամփի՝ վաղը կայանալիք հանդիպմանը։ Ասաց՝ այստեղ շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Նավասարդյանի կարծիքով՝ այցի շարժառիթներից է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձեւի ճանաչումը։

«Հիմա ինչպես կլինի, և ինչ նպատակով է այնտեղ գնացել Էրդողանը, սա երեխան անգամ կարող է ասել։ Փաստորեն, նա ամեն ինչ անելու է, որպեսզի Սենատում չանցնի դա։ Ես համոզված եմ, որ նա ճնշում կգործադրի Թրամփի վրա, որպեսզի Թրամփը գնա ընդառաջ, և Սենատում չկայանա դա։ Այստեղ պարզապես գոյություն ունի Թրամփի և իր անձնակազմի անհամաձայնություն, որովհետև և՛ դիվանագիտական, և՛ անգամ ռազմական կորպուսը, կարծես թե ի նպաստ մեզ այդ հարցի կողմնակիցն է»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը։