Շախմատի վետերանների ԱԱ. Հայ շախմատիստները զիջում են դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներն անհաջող հանդես եկան Բուխարեստում ընթացող վետերանների շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում:
Հաջողվեց կես միավոր վաստակել՝ հաշտություն կնքելով։
65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանն ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Կամրան Շիրազիի հետ և կորցրեց առաջին կես միավորը: Նա այժմ
3,5 միավորով կիսում է 3-10–րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստը կմրցի ֆրանսիացի Վլադիմիր Օխոտնիկի հետ:
50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր շախմատիստները պարտություն կրեցին ընթացիկ տուրում: Արդյունքում, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն այժմ 3 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Արտաշես Մինասյանը 2,5-ով 35-րդն է աղյուսակում, իսկ Վլադիմիր Պողոսյանը 2 միավորով 56-րդն է: Այստեղ աղյուսակը գլխավորում է ռումինացի Վլադիսլավ Նևեդնիչին, որը տարել է չորս հաղթանակ, ընդ որում վերջինը՝ Կարեն Մովսիսյանի նկատմամբ: Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստներին բաժին են հասել համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող մրցակիցներ: