Բացել լրահոսը Փակել լրահոսը
76756943_940381269678346_5003520587830657024_n
A A
Մարզեր

«Վկաներ բերեք»․ փախստականները չեն կարողանում կենսաթոշակ ստանալ (տեսանյութ)

Սևիլ Մանուչարյանը ամուսնու եւ երեխաների հետ Բաքվի ջարդերից հետո տեղափոխվել է Հայաստան ու հաստատվել Դրախտիկ գյուղում։

Նա ավելի քան 16 տարի աշխատել է Բաքվի արտադրամասերից մեկում։ Կենսաթոշակային տարիքի անցնելուց չի կարողանում ապացուցել, որ այդքան տարիների աշխատանքային ստաժ ունի։

64-ամյա կինը զրկված է կենսաթոշակից, քանի որ աշխատանքային գրքույկը մնացել է Բաքվում։ 

Տիկին Սևիլը բացառություն չէ, նման խնդիր ունեն Ադրբեջանից տեղահանված բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հասցրել իրենց հետ վերցնել իրենց փաստաթղթերը։

Մանրամասները՝ տեսանյութում