Բացել լրահոսը Փակել լրահոսը
prisonbars_getty_crop_June_2014_0
A A
Պաշտոնական

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելուն: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը:

Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարոնակվեն քննարկվել: Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր և պատժից ազատվել է Օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով»,- ներկայացրեց նախարարը:

Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս քան 15 տարի: