A
A
Արարատի մարզի դատախազն ամփոփել է այս տարվա առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում
այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների
բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես
նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված
առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ
մարմինների գործունեության արդյունքները:
Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ
պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը
պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:
Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ
դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:
Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման
միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:
Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են
առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև
բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև
ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի
ցավալի աճը:
2019թ. բնորոշ այս և այլ խնդիրների, դրանց լուծումների ուղղությամբ
իրականացված ձեռնարկումների վերաբերյալ մարզի դատախազի դիտարկումները՝ կից
տեսանյութում:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին