Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1465
A A
Քաղաքականություն

Տրվեց «Սոցիալական շարժման» հիմնադրման մեկնարկը (տեսանյութ)

Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում ընթանում է «Սոցիալական շարժման» հիմնադրման միջոցառումը:
 
Միջոցառմանը մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Սոցիալ-Դեմոկրատ հնչակյան կուսակցության փոխնախագահ Ռադիկ Կարապետյանը, կուսակցության անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, քաղաքական գործիչ Վալոդյա Հովհաննիսյանը, «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, Պահեստազորային զինծառայողներ նախաձեռնության անդամները, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները և այլք։ 
 
Ելույթով հանդես եկավ Պահեստազորային զինծառայողներ նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։ Պահեստազորի մայորն անդրադարձավ զինծառայողներին տրամադրվելու բնակարանների, նրանց տրվելիք արձակուրդային վճարումների, զինծառայողների իրավունքներին վերաբերվող խնդիրներին։ 
 
Խաչատրյանը նշեց, որ այսօրվա դրությամբ զինծառայողները խնդրի առջև են կանգնում իրենց հասանելիք բնակարան ձեռք բերելու հարցում, ծառայության բերումով չեն չեն օգտվել Սահմանադրությամբ երաշխավորված իրենց արձակուրդային փոխհատուցումներից։
 
«Մեր նախաձեռնող խումբը միացել է շարժմանը, որպեսզի կարողանա լուծել սոցիալական հարցերը և վերականգնի սոցիալական արդարությունը»,- ընդգծեց նա։
 
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում աղքատության, գործազրկության վիճակին։ Նա նշեց, որ պաշտոնապես Հայաստանում կա 800 հազար աղքատ։
 
 «Ինչ խոստումներ ուզում են լինել, քաղաքական ինչ վերադասավրումներ լինեն, իշխանություններ լինեն, ովքեր պատժվեն, չպատժվեն, ինչ տնտեսական, պետական կառավարում իրականացվի, կարևորը մեկն է. քաղաքացին պիտի ապրի լավ», - շեշտեց պատգամավորը։ Շարժմանը միանալը Ուրիխանյանը բացատրեց սոցիալական օրակարգի ձևավորմամբ, և եթե այդ օրակարգը չսկսի լուծվել, ապա այն ուղղակիորեն կարող է դառնալ քաղաքական։