Բացել լրահոսը Փակել լրահոսը
15745137998905
A A
Պաշտոնական

Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին․

«Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ա1+»-ի հետ զրույցում Աննա Նաղդալյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր տեղեկությունը։