Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում ՀՀ դեսպանատունը եւս մեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայտարարություն - 2՝ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։
Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»։