Բացել լրահոսը Փակել լրահոսը
78549358_773394326466896_885476218957201408_o
A A
Պաշտոնական

«Լիդիան Արմենիա»-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի․ Կանաչ Հայաստան ՀԿ

Կանաչ Հայաստան հասարակական կազմակերպությունը Ֆեյսբուքյան իրենց էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տարածելը խրախուսվում է
Ոչ ապօրինություններին,
ոչ հանքահեններին

Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ:

Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար.

<<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>

Ընկերությունը ցանկանում է , որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ դատալեքսում մուտքագրված հայցի բովանդակության մեջ:

Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»: