Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 24.11.
A A
Սպորտ

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանը արագ շախմատում բաժանեց 3-5-րդ տեղերը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում այսօր կայացան արագ շախմատի 7-9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Վեսլի Սոյի և Յան Նեպոմնյաշչու հետ, իսկ վերջին տուրում հաղթեց Սանտոշ Վիդիտին: Նա վաստակեց 9 միավոր (հաղթանակի համար տրվում 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր) և Անիշ Գիրիի և Վեսլի Սոյի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Արագ շախմատի մրցաշարում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 18 հնարավորից վաստակեց 15 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան՝ 11 միավոր:

Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը: Առաջին օրը մասնակիցները կանցկացնեն 9 տուր: Այստեղ կգործի միավորների դասական հաշվարկ: