A
A
«Ուրարտույի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը հրաժարական է տվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ուրարտույի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ ընտանեկան խնդիրների պատճառով։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
46-ամյա մասնագետը «Ուրարտույի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի օգոստոսից։ Թիմը նրա գլխավորությամբ Հայաստանի բարձրագույն խմբի 2018/19թթ առաջնությունում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: Մոտ մեկուկես տարի թիմի հետ աշխատած ժամանակում Իլշատ Ֆայզուլինը տոնել է 24 հաղթանակ։