Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+emeri
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզչի գլխին «սև ամպեր» են կուտակվում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի կարգավիճակը թիմում գնալով վատանում է:

Ինչպես տեղեկացնում է անգլիական Daily Mail կայքը, լոնդոնյան ակումբն արդեն փոխարինող է փնտրում իսպանացի մասնագետի տեղը: «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներն են վերջերս «Տոտենհեմից» հեռացված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, իտալացի Մասիմիլիանո Ալեգրին և իսպանացի Միկել Արտետան:

«Արսենալի» սպորտային և տեխնիկական տնօրենները պատրաստ են շանս տալ Ունայ Էմերիին շտկելու թիմի գործերը: Ըստ աղբյուրի, ակումբի նախագահը կոնկրետ ժամկետ է դրել՝ առաջիկա չորս խաղերը: Եթե դրանցում «Արսենալը» հաղթի, ապա իսպանացի մասնագետը կշարունակի աշխատել, հակառակ դեպքում նա պաշտոնանկ կարվի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համարվում է «Արսենալի» ֆուտբոլիստը: Նա այս տարվա ամռանը վարձավճարով տեղափոխվեց Հռոմի «Ռոմա», քանի որ Ունայ Էմերին նրան այլևս չէր վստահում և չէր ընդգրկում թիմի հիմնական կազմում: