Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess melkonyan
A A
Սպորտ

Հրանտ Մելքումյանը Զագրեբի շախմատի մրցաշարի առաջատար է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջող է հանդես գալ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվոող շախմատի միջազգային մրցաշարում:

Մեկնարկային չորս տուրերում ոչ-ոքիներ խաղալուց հետո մեր շախմատիստը այնուհետև երկու հաղթանակ տարավ, վաստակեց 4 միավոր և հավասարվեց մյուս առաջատարներին՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, ավստրիացի Մարկուս Ռագերին և խորվաթ Մարին Բոսիոչիչին: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևի հետ, որը 6 տուրից հետո երկու միավոր ունի:

Հավելենք, որ Turnir mira Zagreb անվանումը կրող մրցաշարին մասնակցում են 8 երկրների 12 հայտնի գրոսմայստեր: Այն անցկացվում է շրջանաձև մրցակարգով և կավարտվի նոյեմբերի 30-ին: