Մտահոգվելու պատճառ ունենք․ Հայաստանի ըմբշամարտի գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ին«Մտահոգվելու տեղիք ունենք, քանի որ այս տարի առաջնության մասնակիցների թիվը քիչ էր, քան 2018 թվականին։ Սակայն կա նաև դրական պահ։ Մասնակցած տղաները լավ մարզավիճակում էին, մարտերի մեծ մասն անցան հավասար և լարված պայքարում։ Գլխավորն այն է, որ առաջնությունը նորմալ անցավ և ավարտվեց», - այսօր կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության ավարտից հետո ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Նշենք, որ մրցաշարին չմասնակցեց միայն հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը, որն այժմ վերականգնողական կուրս է անցնում։
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև առաջիկա անելիքների մասին։
«2020թ սկզբում հավաքականի լրիվ կազմով կմասնակցենք Իրանում անցկացվող միջազգային մրցաշարին։ Դրանից հետո գալիս է Եվրոպայի առաջնությունը, ապա օլիմպիական խաղերի վարկանիշային երկու մրցումները։ Ուղեգիր նվաճելու համար հարկավոր է դրանցում նվազագույնը մտնել եզրափակիչ», - պարզաբանեց Հաբեթնակ Կուրղինյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2019թ չեմպիոնները․
57 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան
61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան
65 կգ՝ ՎալոդյաՖրանգուլյան
70 կգ՝ Գևորգ Մխեյան
74 կգ՝ Հրայր Ալիխանյան
79 կգ՝ Արման Ավագյան
86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան
92 կգ՝ Մարզպետ Գալստյան
97 կգ՝ Սարգիս Հովսեփյան
125 կգ՝ Անդրանիկ Գալստյան