Բացել լրահոսը Փակել լրահոսը
78254923_2600999263287320_4152988025225216000_o
A A
Պաշտոնական

23 մլն եվրո` խորհրդատվության համար եւ10 միլիոն եվրո մասնավոր հատվածին (տեսանյութ)

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել
Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն
Լոուրենս Մերեդիթի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համատեղ մամուլի ասուլիսը՝ ԵՄ -Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-ամյակի կապակցությամբ:

Համաձայնագիրը կարևոր գործիք է երկրի արդիականացման համար և օգտակար է Հայաստանի բոլոր քաղաքացիների և բիզնեսի համար: Այն ամրապնդում է համագործակցությունը մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, ներկայացնում է ԵՄ չափանիշները բազմաթիվ ոլորտներում՝ տրանսպորտ, էներգիա, շրջակա միջավայր, կրթություն, զբաղվածություն, առևտուր և ներդրումներ՝ ստեղծելով ավելի բարենպաստ բիզնես միջավայր:

ՀՀ կառավարության կողմից մշակված համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան Գործընկերության հաջորդ նիստի ընթացքում:

23 միլիոն եվրո բյուջեով ՀԸԳՀ կաջակցի կառավարությանը ԵՄ բարձր մակարդակի խորհրդատուների և մի շարք Թվինինգ ծրագրերի միջոցով,ռազմավարական բարեփոխումների վերաբերյալ խորհուրդներով:

Բացի այդ, համաձայնագրի բանկային գործիքի միջոցով 10 միլիոն եվրո աջակցությաուն կտրամադրվի մասնավոր հատվածին՝ Համաձայնագրի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: