Բացել լրահոսը Փակել լրահոսը
76713936_578266266273764_7235439247010824192_n
A A
Քաղաքականություն

ԳԱԱ-ին վատ բան չի սպասվում, խնդիր է դրված բարելավել համակարգը․ Հ․ Հովհաննիսյան (տեսանյութ)

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով Գիտությունների ազգային ակադեմիան դադարում է հատուկ կարգավիճակ ունեցող պետական մարմին լինել, ԳԱԱ-ում դժգոհությունների առիթ է տվել։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Գիտությունների ազգային ակադեմիային, նշեց, որ վատ բան չի սպասվում։

«Խնդիր է դրված բարելավել, առավել էֆեկտիվ դարձնել համակարգը։ Չնայած գիտությանը տրամադրվող գումարները ցածր են, այդուհանդերձ կա էֆեկտիվության, հաշվետվողականության և թափանցիկության խնդիր»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Գիտության պետական կոմիտեի ղեկավարի հետ զրույց է ունեցել և խնդրել, որ ձեռնարկեն միջոցներ, որպեսզի հաստատության հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարձրացվի։

«Մենք պատվիրում ենք գիտական հետազոտություն՝ մրցութային հիմունքներով, հետո դրա արդյունքները հանրության համար պետք է դառնա հասանելի, որպեսզի հանրությունը իմանա, թե իր տված գումարներով պատվիրված հետազոտությունը ինչ արդյունք է տվել»,- ընդգծեց նա։

Հովհաննես Հովհաննիսյանը հավելեց, որ օրինագիծը ԱԺ-ի օրակարգում կլինի 2020թ.-ին։