Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DX_8805
A A
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարությանը կհատկացվի 475 միլիոն 747 հազար դրամ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 475 միլիոն 747 հազար 600 դրամ` փրկարար ծառայողներին ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարումերն ապահովելու համար։

ԱԻն նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդգծեց,  որ առանց պարգևավճարների` ամենաստորին խավի աշխատավարձը դառնում է 130 հազար դրամին մոտ՝ նախկին 85-ից 90 հազարի փոխարեն։

Այն կհատկացվի 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։