A
A
Եթե անհիմն ինձ մեղադրում են, ապա կստանան պատասխան․ Արսեն Թորոսյանը՝ իրեն մեղադրող պատգամավորներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ամեն ինչ անում եմ հրապարակային, և եթե հրապարակային նման անհիմն մեղադրանքներ են հնչեցվում, ստանալու են այդ ամենի պատասխանը»,- Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Լուսինե Բադալյանի միջև տեղի ունեցած սուր խոսակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարն անդրադարձավ նաև իր ելույթին, թե իշխող խմբակցությունը պետք է կառավարության հենարանը լինի։
«Չի կարող հենարան չլինել, որովհետև դա քաղաքականության սկզբունքներից է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։