Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1553
A A
Քաղաքականություն

Լրագրողի մի հատ գրածով կամ չգրածով չի փոխվելու. Թևան Պողոսյանը՝ լրագրողական փոխայցելությունների մասին (տեսանյութ)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը կարևոր է համարում 2020 թվականին Արցախի Հանրապետությունում կայանալիք  խորհրդարանական և նախագահական ընտրությունները ցույց տալու համար Արցախի՝ որպես պետության կայացվածությունը։

«Կարևոր կլինի, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արցախում կիսվի իր փորձով», - ընդգծեց Պողոսյանը` շարունակելով ընտրությունների թեման։ Արցախի հարցում քաղաքական գործիչը նաև կարևորեց տնտեսության զարգացումը, ռազմարդյունաբերության զարգացումը։

Ըստ կենտրոնի ղեկավարի՝ Հայաստանը պետք է նրբանկատ լինի ներքին քաղաքական հարցերում, և դիսբալանս չառաջացնի Արցախում։ 

«Մեկ անգամ չէ, որ մամուլում կարող ենք տեսնել «Ո՞ւմ է նախընտրում Հայաստանի իշխանությունը» , «Ովքե՞ր են ընդդիմադիրների գործընկերները», «Սրանք ինչպե՞ս են, նրանք ինչպե՞ս են»։ Ի վերջո սա բերում է նրան, որ դառնում է, որ նախընտրական ծրագիրն ենք քննարկում, թիմերն ենք քննարկում, գործողություններն ենք քննարկում», - նշեց Պողոսյանը։ 

Քաղաքական գործչի համոզմամբ՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա որևէ այցելություն չեն ունենա, իսկ հակամարտության իրական կարգավորման համար Ադրբեջանում նախ պետք է սկսեն դպրոցական դասագրքերը փոխել։ 

«Երբ որ մարդիկ ասում են, որ «սա կարող է նախապատրաստել հանրությանը խաղաղության» , դրան էլ եմ կասկածում։ Սերունդը (Ադրբեջանի - հեղ.) սուտ տեղեկություն պարունակող դասագրքերով է դաստիարակվում։ Լրագրողի մի հատ գրածով կամ չգրածով չի փոխվելու։ Նրանք (ադրբեջանցիները - հեղ.) արդեն այդպես երկու սերունդ ունեն։ Պե՞տք ա լուսաբանեն ու ասեն՝ «Մենք ձեզ խաբում էինք»։ Խաղաղության նախապատրաստել նշանակում է ամենասկզբից կարողանալ ճիշտ տեղեկություն տալ, ազնիվ տալ, որ այդ մարդիկ (ադրբեջանցիները - հեղ.) հասկանան, որ կողքի ապրողը ոչ թե իր թշնամին է, այլ՝ մարդ է, ում հետ պետք է կարողանալ լեզու գտնել և համատեղ ապրել», - շեշտեց Թևան Պողոսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։