Բացել լրահոսը Փակել լրահոսը
78491902_960190521009007_2578575932180660224_n
A A
Քաղաքականություն

Առաջին դեպքն է, երբ չգիտենք՝ ով է հաղթելու․ Արա Պապյանը՝ Արցախում կայանալիք ընտրությունների մասին (տեսանյութ)

Արցախի պատմության մեջ առաջին դեպքն է, որ նախապես չգիտենք, թե ով է լինելու հաղթողը։ Առաջ Երևանից էր որոշվում, թե ով  պետք է ընտրվի, ժողովուրդը գնում էր, քվեները գցում, սիրուն ձևակերպում  էին․ անդրադառնալով  Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություներին՝ նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

Արա Պապյանն անդրադարձավ նաեւ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցին։ Նա նշեց, որ այդ ձևակերպումը ճիշտ չէ։

«Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը ես անհնար եմ համարում, որովհետև ցանկացած փոփոխություն պետք է ունենա Բաքվի համաձայնությունը, որը չի լինի։ Ես չեմ  հասկանում, ինչի՞ են այդքան կարևորում Արցախի սուբյեկտայնացումը,  դա բացասական երևույթ եմ համարում։ Սա ենթադրել է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը վատ կպաշտպանի Արցախի շահերը, կամ տեսակետ կա, որ պատրաստ են հանձնելու հողերը, և եթե Արցախը մասնակցի, չեն հանձնելու։ Արցախը տասնամյակներ շարունակ ձայն չէր հանում, 2007 թվականից հստակ ներկայացված են եղել «Մադրիդյան» սկզբունքները, որի երրորդ կետը միանշանակ ասում է, որ հայկական կողմը վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները, և մենք որևէ բողոք չենք տեսել։ Ստացվում է որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայացրածը ընդունելի՞ է։ Սակայն մենք չենք տեսնում, որ ներկա ղեկավարության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի տեսակետը այն է եղել, որ այո «Մադրիդյան» սկզբունքները մնում են բանակցային հիմք, բայց տեսակետը 3 սկզբունք և 6 տարր, որի վերաբերյալ հստակեցումներ և պարզաբանումներ են պետք է արվեն»։

Արա Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի հարցի լուծումը չի․

«Նրանց նպատակն է, իրեց ձևակերպումով ասած, հայկական «անիծյալ սերմը վերացնելը»։ Իրենք իրականացնում են մաշեցնող քաղաքականություն։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ ում բնակչությունը շարունակվում է կրճատվել, տեսնում ենք՝ մեծ առաջընթաց չունենք տնտեսական առումով, մենք տեսնում ենք ներգաղթ չկա և չի կարող լինել ներկա պայմաններում, քանի որ ապրուստի համար արժանապատիվ աշխատավարձ է պետք»,- ասաց նա։