Բացել լրահոսը Փակել լրահոսը
77262601_1010189062670963_297043490129313792_n
A A
Քաղաքականություն

ՍԴ ճգնաժամը լուծվելու է, ինչպես լուծվեց խորհրդարանի, Սերժ Սարգսյանի իշխանության հարցը. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծման հարցը ժամանակի խնդիր է, և այն լուծվելու է, թող ոչ մեկը չկասկածի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծին և այն դիտարկմանը, թե ինչպե՞ս են լուծելու ՍԴ ճգնաժամը, եթե ՍԴ գործող կազմը հրաժարական չտա:

«ՍԴ ճգնաժամը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովի, Սերժ Սարգսյանի իշխանության հարցը, թող որևէ մեկի մոտ կասկած չհարուցվի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը և հավելեց՝ որպեսզի Հայաստանին և դատական համակարգին ցնցումների չենթարկեն, նման ձևով են փորձում հարցը լուծել:

«Որպեսզի չլինեն խոսակցություններ, որ իշխանությունը ճնշում է գործադրում մի համակարգի վրա, որը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանությունը, ընտրվում և արվում է ամեն ինչ, որպեսզի ամենը լինի օրինականության շրջանակում»,- նշեց նա: