A
A
Էդ մարդը չգիտի՝ ով է Գրիբոյեդովը. աչքի ընկնելու անհաջող փորձ է. Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Շահեն Հարությունյանի կողմից գրող Գրիբոյեդովի արձանը կարմիրով ներկելը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը: Նշենք, որ երեկ երեկոյան Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կարմիրով ներկել է Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։
«Էդ մարդը չգիտի՝ ով է Գրիբոյեդովը և ինչ դեր է ունեցել, ինչի համար են իրեն սպանել: Գնահատական տալու համար վատ բան չեմ ուզում ասել, բայց հավատացեք, որ տեղ կա ասելու, որ սա վանդալիզմ է, որն անընդունելի է: Այն որևէ աղերս չունի իր նշած նպատակի հետ, ընդամենը աչքի ընկնելու անհաջող փորձ է»,- նշեց Ալեն Սիմոնյանը: