Բացել լրահոսը Փակել լրահոսը
75496116_573466800131953_1595418589110730752_n
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ ինքն ամեն ինչին տիրապետում է, քաղաքապետը՝ ոչ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եղել ապացույցով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ինչպես ինքն ասաց՝ փաստաթուղթ ունի, որը կապացուցի, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի տիրապետում ինֆորմացիային, և ոչ թե ինքը, ինչպես երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայկ Մարությանը:

«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանգով, բայց Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է Ձեր հարևանի պատճառով, որը դիմել է դատարան։ Դատարանը որպես հայցի ապահովման միջոց կասեցրել է շինարարությունը»,- ասել է Հայկ Մարությանը: Ըստ քաղաքապետի՝ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուրանոց են կառուցում, բայց քաղաքապետարանը կասեցրել է շինարարությունը, քաղաքապետը չի տիրապետում շինարարությանը և ներդրումներին:

«Կետ առ կետ ինչ-որ ասել եմ որևէ սխալ բան չեմ ասել, այլ իրականությունն եմ ներկայացրել: Ուզում եմ հարգելի քաղաքապետին ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չի, այլ ինքը լիարժեք հիշի քարոզարշավին տված խոստումները երևանցիներին և դա աշխատի կատարել: Ծառուկյանն ամեն ինչին տիրապետում է, այսօր ես հանձնարարարել էի կառավարչին, որ նա փաստթուղթը ներկայացնի, որ քաղաքապետին ցույց տաք, որ ինքը չի տիրապետում ինֆորմացիային»,- ասաց Գագիկ Ծառուկյանը և ներկայացրեց փաստաթուղթը:

Նշենք, որ հարցազրույցում Հայկ Մարությանն ասել էր նաև, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շինթույլտվությունը տրված էր 1 հարկի կառուցման համար, սակայն այս պահի դրությամբ հյուրանոցն ունի 3 հարկ:

Նշենք, որ հյուրանոցը գտնվում է Աբովյան հ5/1, հ5/2 եւ հ5/5-ում։

«Այսինքն՝ հյուրանոցի 2 հարկը ապօրինի է կառուցվել: Քաղաքի սրտում կառուցվել է մեծ շենք, 2 հարկ ավել, և ոչ ոք դա չի նկատում, կարծես թե նորմալ է դա»,- նշել էր Հայկ Մարությանը:

«Մարդկանց պետք է թույլ տալ ներդրումներ անել, թե չէ մարդիկ, դերի մեջ մտնելով, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ թղթեր ցույց տալով, որ Ծառուկյանը ինֆորմացիայի չի տիրապետում, ճիշտ չէ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: