«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անխնա թալանել են Արցախը»․ Ալեքսանդր Քանանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎազգեն Մանուկյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների ստեղծած «Վերնատուն» ակումբի անդամները առաջիկայում այցելելու են Արցախ եւ սատարելու Նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Վիտալի Բալասանյանի հետ։ Նման տեղեկություններ ունի Արցախում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Ըստ նրա՝ սա նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունն է Վիտալի Բալասանյանին, քանի որ «Քոչարյանը «Վերնատան» կնքահայրերից է »։ Ալեքսանդր Քանանյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է սատարել ցանկացած անձի, խմբակի, կլանի, որը կարող է ինչ-որ չափով ապակայունացնել իրավիճակը՝ հնարավորություն ստեղծելով նախկիններին վերադառնալ։ Թեեւ նա Ռոբերտ Քոչարյանին սուբյեկտ չի համարում, այլ օբյեկտ՝ արտաքին ուժերի ձեռքում։
Քաղաքագետը միաժամանակ հիշեցնում է, որ Արցախում Ռոբերտ Քոչարյանին սատարող հավաքներում ավելի քիչ մարդ մարդ է հավաքվել, քան Երեւանում՝ «պիցաներ բաժանելու ձեւաչափով»։
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անխնա թալանել են Արցախը, քան Հայաստանի որեէ մարզ», - ասում է Ալեքսանդր Քանանյանը՝ վստահեցնելով, որ այս մասին Արցախում տեղյակ է ամեն ոք։
Ընդհանրապես՝ նա ահազանգում է, որ Արցախում շարունակվում է հանքերի եւ գետերի անխնա շահագործումը։ Ըստ նրա՝ տարբեր անձինք, այդ թվում՝ ՀՀ որոշ նախկին պաշտոնյաներ, շտապում են ՀԷԿ-եր կառուցել, քանի դեռ չի ավարտվել Բակո Սահակյանի նախագահությանը ժամկետը։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ անուններ է տալիս։
Ի դեպ, նրան զարմացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները նախագահի թեկնածու առաջադրվող Արայիկ Հարությունյանի հետ։
Այնպիսի տպավորություն է ստեղծվել հանրության մեջ, որ հեղափոխական Փաշինյանը սատարում է օլիգարխ Հարությունյանին,-ասում է Ալեքսանդր Քանանյանը՝ խորհուրդ տալով Հայաստանի իշխանություններին՝ չմոռանալ արցախցիների ակնկալիքները թավշյա հեղափոխությունից, որն այդպես էլ իրականություն չդարձան։
Անդրադառնալով հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը Վիտալի Բալասանյանը չէր հրավիրվել, քաղաքագետը նշեց, որ վերջինս «վերածվել է խեղկատակի եւ իրեն հարգող գործիչը նրա հետ պաշտոնական հանդիպում չի ունենա»:
Մանրամասները՝ տեսանյությում