A
A
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հետ կվիճարկի 3-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում կայացան կիսաեզրափակիչ մրցամարտերը:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը անհաջող անցկացրեց արագ և կայծակնային շախմատի վեց պարտիաները և ընդհանուր հաշվարկով պարտվեց չինացի Դին Լիժենին 9:19 հաշվով: Կիսաեզրափակիչ երկրորդ մրցամարտում Մաքսիմ Վաշյե-Լագրավը լրացուցիչ մրցախաղում պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին՝ 15,5:14,5:
Այդպիսով, գլխավոր մրցանակի համար կպայքարեն ֆրանսիացի և չինացի շախմատիստները: Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հետ կվիճարկի 3-րդ տեղը: Դեկտեմբերի 6-7-ին կկայանան դասական շախմատի երկու պարտիաները, իսկ ամսի 8-ին կողմերը կմրցեն արագ և կայծակնային շախմատում: