Նկարիչների միությունում բացվել է Տիգրան Ավագի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆկարիչների միությունում բացվել է Տիգրան Ավագի անհատական ցուցահանդեսը։
«Գունագեղ ցուցահանդեսներ շատ կան, բայց «մելոդիկ» ցուցահանդեսի առաջին անգամ եմ ներկա»,-ասում է Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը։
Տիգրան Ավագի յուրաքանչյուր նկար, նրա բնութագրմամբ՝ մի երգ է։ «Տիգրանն, ի դեպ, գեղեցիկ ձայն ունի և հիասքանչ կատարում է ժողովրդական ու հայրենասիրական երգեր։ Տիգրանը մի նկարիչ է, որ իր հողի վրա իր երգն է երգում, իր նկարների լեզվով»։ -ասում է Ղազար Միրզոյանը։
«Տիգրանի ծառ» խորագիրը կրող ցուցադրությանը նկարիչը ներկայացրել է հիմնականում վերջին շրջանի գործերը։
Բանաստեղծ Վարուժան Խաստուրի խոսքով, Տիգրանը կարողացել է ստեղծել արվեստի իրականությունը, որտեղ միախառնված են հեքիաթայինն ու ճշմարիտը։
«Եթե ինձ հարցնեին՝ որտեղ կուզես ապրել, ես կասեի՝ Տիգրան Ավագի նկարներում։»