Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ Ամանորի տոնական միջոցառումներին տրամադրվող գումարի մասին (տեսանյութ)

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ամանորյա միջոցառումների համար Երևանին հատկացվող գումարի չափը։ Քննադատություններ են հնչում, որ հատկացվող գումարը մեծ է։

Խորհրդարանի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չշտապեց որևէ գնահատական տալ, առաջարկեց սպասել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք ասուլիսին, որտեղ նա Ամանորի տոնական միջոցառումների վերաբերյալ մանրամասներ կներկայացնի։

Այնուամենայնիվ, Լիլիթ Մակունցը այս հարցում իր դիրքորոշումն ունի։

«Պատճառներից մեկը նաև այն է, որ 2019 թ․ արձանագրվել է զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք Հայաստան։ Այն, որ Ամանորի գիշերը տեղի է ունենալու Բրեգովիչի համերգը, որը տարածաշրջանում սիրված է, կարծում եմ նպատակ ունի ներգրավել զբոսաշրջիկներին, հատկապես Վրաստանից և ոչ միայն։ Իհարկե, սա կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ, կունենանք արդյունք, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Նշենք, որ Երևանի ավագանու կողմից հաստատված նախագծով 2020թ․ ամանորյա միջոցառումների համար մայրաքաղաքին հատկացվելու է 325 մլն դրամ։ Սակայն, վարչական շրջաններում Նոր տարվա համար նախատեսվող գումարները հատկացվելու են հենց վարչական շրջանների բյուջեներից։ Այդպիսով, ամբողջը կազմում է շուրջ 525 միլիոն դրամ: