Տոները դիմավորելու կենցաղը և մշակույթը փոխելու կարիք ունենք․ Արա Խզմալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմանորի տոներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները բաց կլինեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Նրա խոսքով, այս աննախադեպ նախաձեռնության փիլիսոփայությունն այն է, որ արդեն տարիներ Ամանորի օրերին և հետո, շատերն են խոսում, որ առատ սեղանների շուրջ նոր տարին դիմավորելու ձևաչափը սպառել է իրեն և գիտակցում են, որ որևէ բան պետք է փոխվի, որ կարիք ունենք տոները դիմավորելու կենցաղը և մշակույթը փոխելու և նվազագույնս գերծանրաբեռնելու մեզ անառողջ ապրելակերպով։
Արա Խզմալյանը ընդգծեց նաև, որ սա կարելի է դիտարկել որպես մեկնարկային, պիլոտային ծրագիր, սա ուղերձ է հասարակությանը և պետք է ունենա հանրային աջակցություն։
Հարցին, թե արդյոք հանրությունը կո՞ղմ կլինի այս նախաձեռնությունը և ի՞նչ սպասելիքներ ունի նախաձեռնող կողմը, փոխնախարարը պատասխանեց․
«Ինչպես ասում է «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հերոսը՝ «ես գոնե փորձեցի»։