Հայտնի են բռնցքամարտի վարկանիշային մրցումների անցկացման վայրերը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը, որին մասնակցում են Երևանի ու Հայաստանի մարզերի 75 բռնցքամարտիկ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը. մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից անցկացվող Տոկիո-2020 օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի բռնցքամարտի աշխատանքային խումբն արդեն որոշել է, թե երբ և որտեղ պետք է կայանան այդ մրցումները: Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու Լոնդոնում, մարտի 13-23-ը: Վերջին, միջազգային ընտրական մրցաշարը, կայանալու է Փարիզում, մայիսի 13-24-ը:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը զրկել է սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային վարկանիշային մրցաշարեր կազմակերպելու իրավունքից, քանի որ վերջինիս ղեկավարությունը կուտակել է մոտ 16 մլն դոլարի պարտք: