Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոշիկներից են ճանաչում (տեսանյութ)

Մարզեր

Գյումրիի Բուլվարային թաղամասը նախկինում սպասարկել է վեց ավտոբուս: Գազի թանկացմանը զուգահեռ հետագայում գործել է միայն երկուսը: Վերջին մի քանի օրերի ընթացքում էլ թաղամասը սպասարկող ավտոբուսները աշխատանքի դուրս չեն գալիս: Վարորդներն այս առումով իրենց պատճառնենրն են ներկայացնում, բնակիչներն էլ՝ դժգոհությունները:

10 համարի ավտոբուսներն այժմ հարկադիր պարապուրդի են մատնված վարորդների տներին կից տարածքներում: Երթուղու սպասարկման ընդհատումն էլ բնակչության շրջանում բողոքի առիթ է հանդիսացել, քանզի ստիպված են ոտքով հատել ոլոր, մոլոր ճամփան` մի կերպ խուսափել ճանապարհին հանդիպած ցեխի կույտերից: Տաքսիներից այս պարագայում օգտվելն էլ ոչ բոլորի գրպանին է հասանելի եւ թանկ հաճույք է համարվում:

ՙՇենքերից մինչեւ ամենամոտ կանգառը ճանապարհը լրիվ քանդված է, 10-15 րոպե ստիպված ենք քայլել ցեխի միջով: Հիմա էլ եղանակները տաքացել են, անձրեւ է գալիս, մինչեւ տեղ հասնելը ցեխի մեջ կորչում ենք: Ցեխոտվածության աստիճանով կարելի է քաղաքի կենտրոնում ճանաչել Բուլվարայինի բնակիչներին՚, - դժգոհում են անցորդները:

Գյումրիի քաղաքապետարաի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանի տեղեկացմամբ ավտոբուսների չաշխատելու պատճառը թերբեռնվածությունն ու երթուղու ոչ եկամտաբերությունն է: Այս, ինչպես նաեւ ճանապարհների քանդվածության պատճառով այդ երթուղին հանձն չի առել սպասարկել ոչ մի ընկերություն եւ այդ պարտականությունը ստանձնել էին անհատ վարորդները:

Վարորդները նշում են, որ իրենք ուղեւորների խնդիր չունեն, երթուղին չսպասարկեու պատճառներն էլ այլ են: Չի թույլատրվում օգտագործել ÊÂÇ մակնիշի ավտոբուսները եւ պարտադրվում են դեղին պետհամարանիշներ:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ խնդրի լուծման համար հունվարի 23-ին այնուամենայնիվ անցկացվելու է մրցույթ եւ հաղթող կազմակերպությունն էլ կսպասարկի երթուղին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ