Քաղաքական գործիչները խոցելի՞ են, թե՞ ոչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցի քննարկումը իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև բուռն երկխոսության առիթ դարձավ։
Ըստ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի՝ ատելության խոսքը մարդու խոցելի հատկանիշի վրա պետք է հիմնված լինի, որը Սահմանադրության հակախտրականության հոդվածում ամրագրված է։ Անի Սամսոնյանի հարցին, թե իրենք՝ քաղաքական գործիչները խոցելի չե՞ն, Մարիա Կարապետյանը բացասական պատասխան տվեց և ընդգծեց.
«Ես ինձ խոցելի չեմ զգում»։
Խոսակցությանը միջամտեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ սոցիալական կոնկրետ խավեր են խոցելի համարվում։ Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության հեղինակ Սարգիս Խանդանյանը նշեց, որ նպատակն է պաշտպանել խոցելի խմբերին և սկսեց թվարկել դրանք.
«Ազգային փոքրամասնություն, կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք»:
Ըստ Սարգիս Խանդանյանի՝ քաղաքական գործիչները խոցելի չեն, որովհետև օրինակ պատգամավորներն ունեն պաշտպանության երաշխիք ՝ անձեռնմխելիություն, ինչը նրանց խոցելի չի դարձնում։ Ի լրումն, «Բարգավաճ Հայաստան»-ից Շաքե ե Իսայանն ասաց, որ քաղաքական գործիչները ևս խոցելի են, որովհետև այսօր սոցիալական ցանցերում ակնհայտ երևում է, թե քաղաքական գործիչներին նկատմամբ ինչ է կատարվում։