Բացել լրահոսը Փակել լրահոսը
43263_tehmina-vardanyan_14_M
A A
Քաղաքականություն

Մի հուզվեք, տենց սրտաճմլիկ դեմքով մի նայեք․ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)

Երևանի ավագանու հերթական նիստը խաղաղ մթնոլորտում չի անցնում։ Ավագանու ըննդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ստիպված եղավ ամբիոնից ելույթ ունենանալ, որպեսզի ինչպես ինքը նշեց՝ «քաղաքապետի ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնի»։

Թեհմիա Վարդանյանը, դիմելով Հայկ Մարությանին, նշեց․ «ՀՀԿ-ի ժամանակ կոմֆորտ էր աշխատել։ Պարոն քաղաքապետ, հիշեցնեմ, որ Դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր՝ ես հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Դուք էիք, որ «Արմենիա» հեռուսատընկերության գլխավոր սեփականատիրոջ հետ օրը մեջ Օպերայի «Ջազզվե»-ում Ջերմուկի շշի շուրջ ինչ-որ բանակցություններ էիք վարում, էդ ես չէի, ՀՀԿ-ի կոմֆորտից էս պահին մի խոսեք:

Պարոն քաղաքապետ, Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին whats app-ով, այդ ձայնագրություններ էլ ես ունեմ, մի արեք այնպես, որ որ դրանք հրապարակեմ»։

Ի պատասխան Հայկ Մարությանը արձագանքեց՝ հրապարակեք։

«Կարծես թե Ձեր աչքերը լցվել են, չգիտեմ ծիծաղի՞ց է, թե՞ լացներդ է գալիս Ձեր կարգավիճակի վրա»,- շարունակեց Թեհմինա Վարդանյանը և հավելեց․

«Քոմենթներ եք կարդացե՞լ, պարոն քաղաքապետ, մի հատ Ձեր մասին քոմենթները նայեք։ Կանացի շորերով Ձեր նկարները նայեք։ Խնդրում եմ չափներդ մի անցեք, և մի թույլ տվեք մեզ Ձեր ֆոնի վրա մենք էլ անցնեք մեր չափը։ ՀՀԿ-ի կոմֆորտից արգելում եմ խոսել, որովհետև էնքան փաստ ջրի երես կհանեմ, որ Ձեր արցունքները էլ երջանկության արցունքներ հաստատ չեն լինի։ Իմ խոսքից այդքան մի սրտնեղեք, մի հուզվեք, տենց սրտաճմլիկ դեմքով մի նայեք»։

Արձագանքելով Թեհմինա Վարդանյանին, Հայկ Մարությանը նշեց․ «Շնորհակալ եմ տիկին Վարդանյան, բավականին զվարճալի էր, խնդրում եմ հրապարակեք Ձեր ձեռքի տակ գտնվող բոլոր բացահայտումները, մենք և հանրությունը սրտատրոփ սպասում ենք»։