Բացել լրահոսը Փակել լրահոսը
79286322_2509357462724767_9124813742981251072_n
A A
Քաղաքականություն

ՊԵԿ-ում այսօր թիրախային գործելաոճը բացառվում է․ ՊԵԿ փոխնախագահը` Ծառուկյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում։

ՊԵԿ փոխնախագահը շեշտեց, որ ՊԵԿ-ում այսօր թիրախային գործելաոճը բացառվում է․

«Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացնել»։

ՊԵԿ փոխնախագահի խոսքերով՝  դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն։