A
A
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի թվիթերյան գրառմանը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Գրոսս Զակարիան թվիթերյան գրառում էր արել՝ նշելով, որ տպավորված է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպումից։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս կապակցությամբ հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և առկա իրականության վրա: