Բացել լրահոսը Փակել լրահոսը
azgayin-joxov
A A
Քաղաքականություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դրական եզրակացություն տվեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Ըստ այդմ՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների համաձայն՝ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնի ու քվեարկության արդյունքների արձանագրությունը կներկայացնի համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին: