A
A
ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում. կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 19-ին, ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են Opel (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և ՎԱԶ-2107 (վարորդ՝ Գոռ Պ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2107-ի ուղևոր Մելանյա Ս.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: