ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է համագործակցության հուշագիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Հուշագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակմանն ու մասնագիտական աջակցության ցուցաբերմանը: Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել և իրականացնել ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, ուսումնակրթական միջոցառումներ և համատեղ հետազոտություններ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ ու խորհրդակցություններ: Կանցկացվեն նաև համատեղ քննարկումներ համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ: