Իրական մշակույթը վախվորած էր․ Նարինե Խաչատուրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր թե՛ ներքին, և՛ թե արտաքին քաղաքականությունն այսուհետ միտված է լինելու մշակութային մեծ արևի տակ վերագտնելու իր տեղը։ Պետք է ազգային հենքի վրա ստեղծել համամարդկային մշակութային արժեքներ։ Հակամշակույթը, կամ այսպես կոչված «սուրոգատ» մշակույթը, որ տևական ժամանակ իրեն լավ էր զգում, նրանից էր, որ իրական մշակույթը վախվորած էր», վստահ է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
«Հայկական մշակույթը, որ հազարամյակների պատմություն ունի, ունի նաև ահռելի մեծ հնարավորություն, որը ոչ միշտ է պատշաճ և լիովին օգտագործվում՝ համաշխարհային քաղաքակրթական դաշտում ներկայացվելու։ Իրական ժամանակն է՝ վերագտնենք մեր տեղը մեծագույն ներդրման մասին, խոսենք առանց գոռոզության և վերամբարձության և ներկայացնել աշխարհին մեր ներուժը», - ասաց Նարինե Խաչատուրյանը լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպմանը և հավելեց, որ մշակույթն, իբրև փափուկ ուժ, որոշ դեպքերում ավելի զորավոր է, և դա պետք է կարողանալ օգտագործել։
Փուլային փոփոխություններ կարվեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքում։ Առաջնահերթ խնդիրներից է գանձագողության կանխարգելումը։ Նախարարի տեղակալի խոսքով, Իտալիան հուշարձանների պահպանման առումով փորձառու է, և նրանց մոդելն էր կկիրառվի։
Օպերային շենքի տանիքի վերանորոգման վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված կա նախագիծ, մրցույթը կայացել է, իքս շինարարական կազմակերպություն հաղթող է ճանաչվել։
«Պարզապես կան ընթացակարգեր, որ ժամանակատար են, և ցավոք սրտի՝ միայն եկող տարի կիրականացվեն վերանորոգման աշխատանքները»։