Բացել լրահոսը Փակել լրահոսը
1577096564,4947
A A
Պաշտոնական

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին ատրճանակ ու հրացան (տեսանյութ)

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։

Կոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի վորոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։

Բնակարանատիրոջ հայտնածով՝ դրանք իրեն են։ Ատրճանակն ու հրացանն առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։