Բացել լրահոսը Փակել լրահոսը
9AhhBE3CbmM2PHCDzOVL
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է շուրջ 3 կգ «կետամին» և 10գ «մեթամֆետամին»

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: 

 Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում  հայտնաբերվել են խոշոր չափի՝ շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և մոտ 10գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Նյութերը՝ պոլիէթիլենային փաթեթներով գտնվել են ճամպրուկի ստորին հատվածում պատրաստված թաքստոցում: 

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին