Իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման և մնացյալ խնդիրների մասին՝ պարզաբանում է Կոնստանտին Օրբելյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեքսանդր Սպենդիարյանի ազգային ակադեմիական թատրոնը տարին կամփոփի դեկտեմբերի 28-ին՝ Գալա համերգով։
Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու օպերային թատրոնը հաջորդ տարի․ «Ա1+»-ի հարցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց, որ ծրագրերը ինչպես միշտ շատ են և ժպիտով հավելեց, որ մնում է` «չխանգարեն», և դատական գործընթացներին էլ վերջակետ դրվի։
Կոնստանտին Օրբելյանը խոսեց նաև «Անուշ» օպերայի նոր բեմադրության մասին։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատահական հանդիպել են ջազ ակումբներից մեկում, զրուցել են այս թեմայով․
«Մենք հաճելի զրույց ունեցանք վարչապետի հետ։ Ես պատմեցի, որ վերջերս, երբ Ամերիկայում էի, հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրանք Սենատի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումից հետո, որն այդքան էլ հեշտ գործ չէր, և ամերիկահայերը ջանք ու եռանդ չեն խնայել, ու սա առաջին հերթին նրանց հաղթանակն է, Հայաստանից շնորհակալական ինչ-որ ակնկալիք ունեն։ Եվ կարծում եմ՝ «Անուշի» նոր բեմադրութամբ այնտեղ հյուրախաղերի մեկնելը ամերիկահայերի համար լավագույն նվերը կլինի»։