Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Խիստ դատապարտելի ու մտահոգիչ եմ համարում․ ՄԻՊ-ը՝ նկարահանող խմբի աշխատանքները խոչնդոտելու մասին

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից:

Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում են իրենք մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով:

Խիստ դատապարտելի ու մտահոգիչ եմ համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը:

Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան