Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562807310_0_164_3057_1884_600x0_80_0_0_0be2e914e40dc3abe939b30b6baa9c4e
A A
Հասարակություն

Ղրիմի կամրջի վրայով անցել է առաջին ուղեւորատար գնացքը (տեսանյութ)

Առաջին ուղևորատար գնացքն է անցել Ղրիմի կամրջի վրայով։ Այն Սանկտ Պետերբուգից ուղեւորվել էր Սեւաստոպոլ, հայտնում է РИА Новости-ն։

Գնացքը կամրջի երկաթուղային մասով անցել է մոտ 30 րոպեում։ Գնացքն անցել է 2741 կիլոմետր՝ 43,5 ժամում։ 

Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է կամրջի երկաթգծային երթևեկությունը՝ չնայած Ուկրաինան բողոքել և իր անհամաձայնությունն է հայտնել դրան։