Բացել լրահոսը Փակել լրահոսը
999999
A A
Հասարակություն

Նոր Նորքի թաղապետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն տեղյակ չեմ, թե որտեղ է նա այսուհետև աշխատելու»,- նշեց Կարապետյանը։