A
A
Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:
Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների և հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել է երեխաների մասնակցությամբ ներկայացումը: