Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport inter
A A
Սպորտ

Միլանի «Ինտերը» 2019 թվականին առաջինն է Եվրոպայում

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը մեծ առաջընթաց է գրանցել ոչ միայն Իտալիայի առաջնությունում, այլև՝ սոցցանցերում։

Ինչպես տեղեկացնում է IQUII Sport կայքը, միլանյան ակումբի հետևորդների թիվը 2019 թվականին ավելացել է 63,7 տոկոսով։ Արդ ցուցանիշով «Ինտերը» բավականին ետ է թողել անգլիական «Տոտենհեմին» (44,1 տոկոս) ու «Լիվերպուլին» (31,7)։

Իտալական ակումբի նկատմամբ սոցցանցերում հետաքրքրության մեծացումը կապված է այն բանի հետ, որ թիմը նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ հաջող է հանդես գալիս Իտալիայի ընթացիկ առաջնությունում և 17 տուրից հետո վաստակած 42 միավորով 1-ին տեղը բաժանում է երկրի չեմպիոն «Յուվենթուսի» հետ։ Բացի այդ, «Ինտերը» ակտիվ պայքար են տանում ռասայական խտրականության դեմ, ինչը մեծ արձագանք է գտել ոչ միայն Իտալիայում, այլև՝ Եվրոպայում։